«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Դառն էր անծանոթ բարեկամիս խորհուրդը

Դառն էր անծանոթ բարեկամիս խորհուրդը
18.07.2024 | 20:50

1988-ի երկրաշարժից հետո իմ ռադիոհաղորդումներում բնականաբար նոր թեմա ի հայտ եկավ՝ աղետի գոտին ու նրա վերականգնման խնդիրները:

Նորանկախ հանրապետությունը տնտեսություն չուներ:

Սփյուռքը ոտքի էր ելել՝ լայնորեն բացելով իր գրպանները:

Մարդիկ հնարավոր ու անհնար ամեն ինչ էին անում նոր՝ շուկայական հարաբերությունների պայմաններում Հայրենիքում տնտեսական գործուն համակարգ ձևավորելու համար:

Ներգրավում էին նաև օտարների՝ թե՛ անհատների, թե՛ կազմակերպությունների. ստեղծում էին համատեղ արտադրությունների ծրագրեր՝ ապագայի հեռանկարներ:

«Համատեղ ձեռնարկություններ» խորագրով հաղորդաշարում լուսաբանում էի ինձ ոչ այնքան հոգեհարազատ՝ տնտեսության ոլորտում սկսված և արդեն տեղի ունեցող շարժերը:

Տարբեր ժանրերի շուրջ 25 հաղորդում պատրաստելուց հետո ստիպված էի դադարեցրել:

Լրագրողիս թեմատիկ հաղորդումների երկրպագուներից մեկը՝ ինձ բոլորովին անծանոթ ՊԱԿ-ի գնդապետ, որի անունը ցայսօր չգիտեմ, մի շատ պատվարժան տիկնոջ միջոցով ինձ լուր էր ուղարկել՝ ասելով՝ զուր ջանքեր մի՛ թափիր, այդ ձեռնարկություններից ոչ մեկը չի աշխատելու, որովհետև նորանկախ երկրի պետական այրերի ստեղծած հարկային դաշտն ու նրանց ընդունած օրենքները հնարավորություն չեն տալու Սփյուռքի մեր հայրենակիցների այդ նվիրական ծրագրերի իրագործմանը:

Բարեկամիս խորհուրդը չէի կարողանում մարսել. երևի ժամանակ պետք է անցներ, դեռ շապիկս պետք է այրվեր՝ մինչև հասկանայի, որ արտերկրից փոխանցված գումարները հոսում են այլ ուղղություններով:

Անցան տարիներ, իսկ անծանոթ Բարեկամիս այդպես էլ չգտա իմ ապարդյուն որոնումներում:

Օրերս միայն ակամա գլխի ընկա, թե ո՞վ կարող էր լինել Նա՝ մեծատառով այդ պատկառելի Հայ Մարդը և պետական գործիչը, որի հետ հետագայում իրո՛ք բարեկամական հարաբերություններ էին ստեղծվել՝ փոխադարձ հարգանքով ու ակնածանքով (ընկերներս դա կհավաստեն): Իսկ Նա երբեք չակնարկեց իր խորհրդի մասին:

Ցավոք, արդեն շա՜տ ուշ էր…

Ինչպե՜ս չէի նկատել Նրա ձեռագիրը:

Աղոթք ու խունկ արժանապատիվ Հայի՝ Ռոմեն Կոզմոյանի լուսավոր հիշատակին:

Հասմիկ ԳՈՒԼԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 5241

Մեկնաբանություններ